Monday, January 27, 2014

Շնորհավոր տոնդ՝ ՀԱՅՈՐԴԻ...

1992 թվականը պատմական էր բոլորիս համար,այդ թվականի հունվարի 28-ին
ստեղծվեց հայկական բանակը՝ մեր հպարտությունն ու ազգային արժանապատվությունը…

Շատ են մանկությանս հիշողությունները՝ կապված հայկական բանակի հետ…
Երբ ես ծնվեցի հայրս ծառայության մեջ էր,մորս հետ ճանապարհում էինք նրան դիրքեր,և անհամբեր սպասում վերադարձին…կարոտը քաղցր էր…Զորամասի հարևանությամբ էինք ապրում,տոն օրերին,զինվորները խմբերով դուրս էին գալիս
փողոց և երգում հաղթական երգեր.ամբողջ բակով հիացած և ոգևորված հետևում էինք նրանց….մայրս՝ <<Թռչեի մտքով տուն>> -ն էր երգում,բան չէի հասկանում,բայց լացում էի…հիմա,ամեն անգամ դարակները դասավորելիս հորս հին զինվորական համազգեստն եմ գտնում.<<Վրայից հնության հոտա գալիս,բայց հագնելն ուրիշ հաճույքա>>…
…Կեցցեք հայ մայրեր,որ մեծացնում ու դաստիարակում եք  քաջազուն հայորդիներ…
…Կեցցեք տղերք,որ քաջ եք,ոչ միայն մարտի դաշտում,այլ նաև քաղաքացիական կյանքում…կեցցեք…

 Եվ մենք կվազենք շենքերի տանիքներով,և կերգենք մեր սիրած երգերը հաղթական…

Երազ իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ,հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Երազ իմ երկիր հայրենի,

Հոգսերդ շատ,հույսդ մեծ
Արծվաբուն երկիր:
Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան:
                                   Ռ.Ա.

Wednesday, December 4, 2013

Փշոտ մասրենի...

               Նրան,
Ով սրտով անկեղծ է,
Ով կյանքում բանաստեղծ է
Բարձրին ու ցածրին,ում կյանքը երգ է,-
Եվ ծերին մանուկ,և մանկանն անվիշտ
Ով սրտով լեռներում է միշտ:
                                                           Ռ.Բ.                                              

Լուսադեմի սառը քամին անցնելով հին պատուհանի ճեղքից սողոսկում է տատիս անկողին՝ պատելով թիկունքը…Անքնությունից արթնանալով հագնում է դաշտային
հագուստը և մեղմ քայլվածքով դուրս գալիս…մտատանջ հոգին փորձում է թաքցնել
ցրված հայացքում,պեպենոտ աչքերը ուղղելով մասրենու թփերին…Գրպանից հանում է չթից կարված  պարկը,փեշի մեջ եղած մասուրը դատարկում է…
 Մասրենու փշերից ծակծկված մատները
մաքրում,մշակում,փռում են մասուրը չորանալու,հոգնած ոտքերը հազիվ անցնում են խոհանոց...նա սուրճ շա՜տ է սիրում,սակայն անձրևը խանգարելու էր նրան…շտապ հավաքում է մասուրը՝ հատիկ-հատիկ շարում պատուհանագոգին դրված սկուտեղներում…
 Գիշերային ցուրտը պատում է տատիս տունը,նա մրսում է…պառաված ձեռքերը
մռմռում են,մի կերպ կարողանում է աչք փակել,բայց ոչ երկար ժամանակով…
 Անքուն լուսացնում է՝անհամբեր սպասելով առավոտյան սուրճին…էհ՜…
Շուտով ձմեռ է,պիտի քաղաք գա,չի ուզում…պիտի թողնի տունը,այգին,չի կարող…
Գալիս է….նստած զրուցում ենք,թեյ ենք խմում,իր պատրաստածը՝ մասուրի…
…հայացքը ցրված է,զգում եմ մտքերը…ուշքն այնտեղ է՝լեռներում…
                      ...մասուրի թեյն անմահական է,արքայական...


Sunday, November 24, 2013

Միասին տեսնելու հաճույքը...

Վերջերս մեր քաղաքում գեղեցիկ երևույթների ականատես լինելը հազվագյուտ բան է դարձել…այնուամենայնիվ դրանք կան…
 Քայլում էի փողոցով,հանկարծ նկատեցի մի գրախանութ( նախկինում երբեք ցանկություն չէր առաջացել այնտեղ մտնել) մտա,սկզբում մի քանի գիրք նայեցի…բացեցի ցանկը….….կարդացի…էլի նայեցի.խանութում ես էի,երկու տղաներ,և հաճելի դեմքով մի կին՝ վաճառողուհին էր…Տղաներն ինչ-որ գիրք էին փնտրում,ըստ երևույթին չէին կողմնորոշվում,նրանցից մեկն առաջարկում էր,իսկ մյուսն իր կարծիքն էր հայտնում գրքի վերաբերյալ,իրար օգնելով ընտրում էին,վաճառողուհին էլ էր օգնում ,գիրք էր առաջարկում,հասկացա որ նվեր են ընտրում…հետաքրքիր տղաներ էին երևում՝գիրք էին վերցնում,հետո երկխոսության մեջ մտնում իրար հետ,անտեսելով մեզ ՝ինձ և վաճառողուհուն…շա՜տ լավ էին խոսում,այնքան լավ որ մոռացել էի իմ գտնվելու վայրը ու կանգնել իրենց էի լսում…վաճառողուհին ինչ առաջարկում էր՝ կարդացած էին լինում,խեղճ կինն էլ չգիտեր ինչ ասեր…Ես չդիմացա,ասեցի մի գիրք էլ ես ասեմ,մեկ էլ տեսար հետաքրքրեց,և ասեցի…բայց իրենք նույնիսկ չշրջվեցին իմ կողմ: Ինձ շատ վատ զգացի...շատ…
 Այդպես էլ հետաքրքրող բան չգտան ու գնացին…դուրս գալուց իրենցից մեկն ինձ հրելով անցավ,հետո ուզում էր ներողություն խնդրել,խառնված նայում էր աջ ու ձախ…այդպես էլ ինձ չտեսավ…գնացին…իրար օգնելով խանութից դուրս եկան….կույր էին…
 …ինձ էլի վատ զգացի,վաճառողուհին ժպտաց ինձ,ես էլ իրեն…ես էլ դուրս եկա…

Մի տեսակ էի…մտածում էի,երանի իրենց էլի հանդիպեմ…կզրուցենք գրքերից,կերպարներ կքննարկենք…չենք նայի,բայց կտեսնենք… 

Wednesday, August 7, 2013

Թափանցիկ իրականություն...

Թափանցիկը դարձավ տեսանելի,երբ  երկար տևած մենախոսությունը դարձավ երկխոսություն...
Երկխոսության ինքնատիպ լինելը կայանում էր նրանում,որ նրանք խոսում էին լոկ լռությամբ…սակայն ամեն ինչ անէացավ,երբ նրա հայացքը որսաց հետևյալ տողերը…
-Վիկտոր Հյուգոն՝ Ադել Ֆուշերին, 3 փետրվարի, 1822 թ.
Լուսանկարը՝Մոնիկա Օհանյանի
<<Այդ երիտասարդ կինը դժբախտություն է ունեցել նկարչուհի դառնալու.մի հանգամանք.որը լիովին բավական է,որ կործանի նրա համբավը:Բավական է,որ կինը որևէ տեսակետից իրեն հանձնի հասարակեւթյան իշխանությանը,և հասարակությունը կորոշի,որ կինն ամեն տեսակետից իրեն է պատկանում:Եվ հետո ինչպե՞ս կարելի է ենթադրել,որ երիտասարդ աղջիկը պահպանել է երևակայության անաղարտությունը և,հետևաբար,բարոյական մաքրությունը բոլոր այն ուսումնական էտյուդներից հետո,որ պահանջում է նկարչությունը,էտյուդներ,որոնց համար հարկավոր է նախ և առաջ հրաժարվել ամոթխածությունից…Եվ բացի այդ,վայե՞լ է արդյոք,որ կինը ցածրանա և մուտք գործի արտիստական աշխարհ,մի աշխարհ,որտեղ,ինչպես և նա,իրենց տեղն են գտնում և՛ դերասանուհիներ, և՛ պարուհիներ…>>
Տեսանելին վերածվեց թափանցիկի…և կոտրվեց՝ընկնելով նրա ձեռքից,սակայն նույնիսկ ապակու կտորնորը նրան չվերադարձրին իրականություն,որը սակայն պետք էր…ոչ ոք չգիտի,թե նա ինչ զգաց,սակայն սկսեց ստեղծագործել,որը դառնալու էր վեհ մի բան…Թափանցիկը դարձավ տեսանելի,բայց միայն նրանց համար,ովքեր նայում էին տեսնելու…

Wednesday, July 17, 2013

Արևածաղիկներ...

Ինձ առաջ թվում էր,թե ես միայն սև ածուխով եմ  կարողանում նկարել,և իմ բոլոր նկարներն էլ նույնքան  մութ են,որքան իմ պատկերացումները սև գույնի մասին....այդ պատկերացումները ժամանակի հետ փոխվեցին,երբ հասկացա,որ սևը բոլոր գույների ամբողջությունն է…
 Հիշում եմ՝ փոքր ժամանակ դեղին գույնը շատ էի սիրում,հիշում եմ նաև,որ բոլորը  ջանում էին ինձ դեղին գույնի նվերներ նվիրել…ճի՛շտ է,այսօր այդ նվերներից և ոչ մեկը չեմ հիշում,բացի հարևանուհուս նվիրած դեղին բաժակից,բայց այնուամենայնիվ կան բաներ,որոնք երբեք չեն մոռացվում...
 Ամենը կորավ….մնաց երկու գույն՝ դեղինը և սևը…

 Արևածաղիկներ….իմ մանկության ամենապայծառ հիշողություններից մեկը,ծաղիկներ,որոնց երկարությունը բարձր էր իմ բոյից….ծիծաղելի էր,հետաքրքիր էր,համեղ էր….դեղին և սև գույների համադրությունն էր,որ այսօր դարձավ ինձ համար շատ կարևոր մի բան,ես հասկացա,թե ինչքան շատ եմ սիրում այդ ծաղիկները…

Thursday, March 21, 2013

Debate

Two sides and one question!
Two right,two wrong and one decision!
Who wants to be the first?
Who wants to be the leader?
At firts sight it looks easy,but when you turn on the lights,the view becomes so incomprehensible,that you have never thought about.That time only focus and motivation can help you guess your competitions thoughts and of course your intellect!
Debut is not only official competition,well,it's a internal war between your own minds,between two other opinions,which help you discover the other side of the question!
Debut is a fight between two strong intellects,when accrues a trick as a result of their collision,in which beginning is interesting,culmination is hot and the end is fascinating!
Let's always be intellectual and interesting person for sociality!

Wednesday, March 20, 2013

Listen...!

My love is like a red red rose
That's newly sprung in June;
My love is like the melodie
That's sweetly play'd in tune.

So fair art you,my bonnie lass,
So deep in love am I;
And I will love thee,still my dear,
Till a'the seas gang dry.

Till a'the seas gang dry,my dear,
And the rocks melt wi'the sun:
And I will love thee still,my dear,
While the sunds o'life shall run.

And fare the weel,my only love
And fare thee weel,a while!
And I will come again,my love,
Tho' it were ten thousand mile.
                                                Robert Burns

For those,who listen only what is said,and for those who doesn't need words to listen...!